Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Don’t deny» երգի մեջ քաղաքական երանգ փնտրելը երևակայություն է

«Don’t deny» երգի մեջ քաղաքական երանգ փնտրելը երևակայություն է
15.03.2015 | 21:45

Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցության բոլոր տարիներին ներկայացել է լրջորեն և ամենայն պատասխանատվությամբ, ինչպես նաև հարգելով մրցույթի բոլոր օրենքները: Այս սկզբունքով է մշտապես Հայաստանը մասնակցել «Եվրատեսիլ»-ին, մոտեցումն անփոփոխ է նաև այս տարի:

Մրցույթում Հայաստանը կներկայացնի “Genealogy” խումբը` “Don’t deny” երգով, որը համամարդկային արժեքների մասին է: Երգի ասելիքը մեկն է. «Երջանկությունը ծնվում է, երբ մարդ հաշտ է ինքն իր հետ, իր ընտանիքում, սիրային եւ այլ հարաբերություններում: Սերունդները փոխվում են, բայց ծագումնաբանությունը՝ ոչ, ուստի սիրո ու համերաշխության արժեքները մնայուն են»:
Մեզ զարմացնում է այն հանգամանքը, որ որոշ արտասահմանյան լրատվամիջոցներ փորձում են քաղաքականցնել երգը, խանգարել մեր մասնակցությանը, խաղալ մեր անվան հետ: Մենք չենք ընդունում նման աշխատելաոճը, փաստերի աղավաղումը եւ ակնկալում Ձեր աջակցությունը ճշտված տեղեկատվության տարածման հարցում, ինչպես նաև չճշտված ինֆորմացիայի չտարածման գործում:
«Եվրատեսիլ»-ը քաղաքական ամբիոն չէ, այլ յուրատիպ մշակութային հարթակ, որտեղ «կամուրջներ են կառուցվում» պետությունների, մշակույթների, ավանդույթների և արտիստների միջեւ: Մենք անընդունելի ենք համարում համաեվրոպական երգի տոնի հարթակում քաղաքական որևէ հարցի որեւէ տիպի շահարկումը:
Եվրատեսիլը մինչեւ այսօր մեծ ճանաչում ունի, 60 տարեկան է ու երազանք է շատ ու շատ երգիչների համար առաջին հերթին իր կանոնների շնորհիվ: Իսկ այդ կանոնների տակ ստորագրում է մասնակից երկիրը: Ուստի ոչ մի երկիր չի կարող քաղաքական, կոմերցիոն եւ մրցույթի վարկանիշը ոտնահարող որեւէ երգ ու բեմադրություն առաջարկել:
Մենք նորից ենք պնդում, որ «Don’t deny» երգի մեջ քաղաքական երանգ փնտրելը երեւակայություն է կամ ուղղորդված ցանկություն քաղաքական երանգներ հաղորդել դրան:
Հորդորում ենք մեդիաներին զերծ մնալ ավելորդ քաղաքական շահարկումներից, փաստերը աղավաղելուց, մրցույթի կանոնները կասկածի տակ դնելուց:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ- 2015»-ին Հայաստանը կներկայանա «Genealogy» խմբով, որի ստեղծման գաղափարը մեզ ոգեշնչել է մրցույթի այս տարվա նշանաբանը: Մենք «կամուրջ ենք կառուցել» անցյալի ու ներկայի, հայկական գենետիկայի ու համաշխարհային երաժշտության, Հայաստանի ու «Եվրատեսիլ»-ի միջև:

Առաջին ալիք
Հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է՝ 837

Մեկնաբանություններ